Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Էսօր ես-ը քննելու օրն է

Էսօր ես-ը քննելու օրն է
21.09.2023 | 20:44

Համարյա երեք տարի անցել է մեր առաջին խորը մանդրաժից։ Էսօր դա կրկնվեց։ Ուրեմն, եզրակացությունը պարզ է ու ակնհայտ՝ էս երեք տարում մենք սխալ ենք եղել։ Մենք ասելով՝ նկատի ունեմ ամեն մեկիս՝ առանձին-առանձին։ Ոչ մեկս չենք կարող ուրիշի սխալն ուղղել, բայց ամեն մեկս կարող ենք մեր սեփական սխալն ուղղել։ Նա, ով կհամարի, որ ճիշտ է եղել, արդեն ամենամեծ ու ամենավտանգավոր սխալվողն է։

Եկեք էսօր փորձենք վերանայել մեր համոզմունքները, անգամ նրանք, որոնք բացարձակապես անվիճելի են թվում։ Հավատացե՛ք, գոյություն չունի բացարձակ ճշմարտություն, ու անգամ էդ հարցերում մենք կարող ենք սխալվել։ Փորձենք կողքից՝ ուրիշի աչքերով նայել էդ հարցերին, ուրիշի աչքերով նայել մեզ ու մեր արածներին։ Մոռանանք բոլոր մեղադրանքները, էսօր մտածենք միայն մեր արածների ու ասածների մասին։

Եթե քննելուց, երկար, լավ մտածելուց հետո մեր պահանջները, մեղադրանքները, ամբիցիաները նույնը մնան, եթե չարիքն ու մեր պարտությունների պատճառը էլի շարունակենք միայն մեզնից դուրս՝ ուրիշ մարդկանց մեջ տեսնել, ուրեմն՝ սպասենք հաջորդ մանդրաժին։

Խնդրում եմ՝ չթվարկեք մեղավորների, դավաճանների, թշնամիների անունները, ոչ մեկին չհայհոյեք ու չբացատրեք ակնհայտ բաները։ Էդ ամենի մասին արդեն էնքան է գրվել, որ անգամ կարդալուց են մարդու աչքերը ցավում։ Էսօր ես-ը քննելու օրն է, ու դրա մասին պետք չի գրել, միայն մտածել է պետք, եթե, իհարկե, համաձայն եք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6059

Մեկնաբանություններ